A
A
11 հոգի անհետ կորած է համարվում
ՄԻ Պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզի տարածքային գրասենյակի աշխատակիցները հանդիպել են անհետ կորած անձանց հարազատների հետ: Այս մասին հայտնում է Պաշտպանի պաշտոնական կայքը։
Տավուշի մարզում այսօր անհետ կորած են համարվում 11 անձ: Այդ անձանց ընտանիքների խնդիրները մարզում բազմապիսի են` սոցիալական, ֆինանսական, առողջական:
Հանդիպման ընթացքում հարազատները դժգոհել են, որ պետությունը սոցիալական ապահովության ծրագրերում ընդգրկվելու, անվճար կամ մասնակի հատուցմամբ բժշկական ծառայություններից, նպաստներից օգտվելու ոչ մի արտոնություն չի սահմանել իրենց համար:
Հանդիպումը նախաձեռնել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Իջևանի տարածքային գրասենյակը: