Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք կհավաքվեն Սահակի այգում

Հասարակություն
3f2af89b287cefd8c78be91d4c12507a

Հոկտեմբերի 4-ին Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում տեղի կունենա գյուղական հյուրատան բացման, «Բերքի Տոնի» և «Վայոց Ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը:

Միջոցառումն իրականացվում է Օքսֆամի «Կայուն Կենսապահովման Ծրագրի» շրջանակներում` մարզային գործընկեր «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի կողմից:

«Բերքի Տոնի» և «Վայոց Ձորի ավանդական խոհանոցի» տոնահանդեսը տեղի կունենա Հերմոն գյուղի բնակիչ Սաhակ Հովհաննիսյանի տան հարակից այգում: Սահակը` Օքսֆամի կողմից իրականացվող «Կայուն Կենսապահովման Ծրագրի» շրջանակներում «Նոր Հորիզոն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կարողացել է վերանորոգել իր տունը և ծառայեցնել այն հյուրընկալության նպատակներով` դրանով իսկ նպաստելով Վայոց Ձորի գյուղական համայնքներում ագրոտուրիզմի զարգացմանը:

Միջոցառմանը կմասնակցեն Եղեգիս, Հերմոն, Գոմք, Զեդեա և Ազատեկ շահառու գյուղերի 5 կանանց կոոպերատիվներից 30 ներկայացուցիչներ, ովքեր կներկայացնեն իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը և ագրո-էկոտուրիզմի հնարավորություններն իրենց գյուղում: Յուրաքանչյուր գյուղ կներկայացնի նաև տեղական խոհանոցին բնորոշ մի ճաշատեսակ: Հյուրերը կկարողանան մասնակցել նաև ավանդական լավաշի թխման արարողությանը: Միջոցառումը կուղեկցվի մանկական պարային խմբերի համերգով: