Ինչպես են ընդունել հղի կնոջը (տեսանյութ)
Սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող Մարինե Նահապետյանը լույս աշխարհ չի բերի իր վեցերորդ երեխային։ Երեխան ապրելու հնարավորություն համարյա չունի,Մարինեն չի զգում պտղի խաղը։
Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչին ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հղիությունը ընդհատելու համար։ Վաղարշապատի հիվանդանոցն է նրան ուղեգրել «Արմենիա»։
Բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ասաց.«Նրա վիճակը բավականին ծանր էր,քթային արնահոսություն,ընդհանուր թուլություն,ուշագնացության երևույթներ,դրա համար մենք ընդունեցինք»։
7 ամսեկան հղի կինը հղիության ողջ ընթացքում ծանր աշխատանք է կատարել և վատ է սնվել։
Մարինեի համար, իր իսկ խոսքերով, «Արմենիա» բժշկական կենտրոն հասնելը փրկություն էր թվում,սակայն այստեղ նրան ջերմորեն չեն ընդունել։
Մարինեն ասում է. «Կռեսլոյից իջացնում ա,ասում ա՝ իջի, բան չկա, հերթապահ բժիշկն ընենց ա գոռում, մարդ ա ընգնավորվում»։
Ռազմիկ Աբրահամյանը հերքեց կնոջ խոսքերը,ու նշեց,որ իրենք անում են ավելին,անգամ բուժաշխատողները Մարինեին հրավիրել են իրենց հետ ճաշելու և կերակրել են նրան։
Մարինե Նահապետյանն էլ ասաց,որ իրեն ուտելիք հիվանդասենյակի ծննդկաններից մեկն է տվել։ Երեկվանից Մարինեն, իր ասելով, հիվանադանոցում ցավերի մեջ է։
Հիվանդասենյակում գտնվող նույնպես անապահով Շուշան Հարությունյանն էլ առիթը բաց չթողեց իր վրդովմունքը արտահայտելու համար.«Ծննդօգնությունը անվճար է,բայց դե իրենք էլ ուզում են էլի ,մինչև գումար չտաս բան չեն անի»։