Քննություն են հանձնում տնօրենները
Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման քննությունների հերթական փուլը:
Դպրոցի տնօրենների այս փուլի հավակնորդներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը, շնորհավորելով գալիք ուսուցչի տոնը և դիմելով քննությանը մասնակից հավակնորդներին, հորդորել է նրանց՝ իրենց տնօրեն դառնալու իրավունքի իրացումը Երևանից տեղափոխել նաև դեպի մարզեր և հատկապես հեռավոր գյուղեր, որտեղ երբեմն տնօրենների մրցույթները չեն կայանում՝ հավակնորդ չլինելու պատճառով:
Մինչ քննությունները հավակնորդները մասնակցել են մրցութային կարգով ընտրված լինցենզավորված 7 կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին: Նախարարը նշել է, որ մյուս տարվանից հավաստագրման քննությունների պահանջները խստացվելու են: Որպես պահանջ կներառվի նաև համակարգչային գիտելիքների տիրապետման հմտությունը:
Այս փուլում գրավոր փուլի հարցաշարն անփոփոխ է, իսկ բանավոր փուլի հարցերում որոշակի փոփոխություն կատարվել է:
Ի դեպ, ՝ գործող տնօրեններից մոտ 200-ին չի հաջողվել հաղաթահարել հավաստագրման քննությունների պատնեշը, նրանցից ոմանք ուժերը փորձել են մի քանի անգամ, իսկ որոշները եկել են այն համոզման, որ իրենք այլևս չեն կարող շարունակել աշխատանքը: