Վկան տոկոսի չափը չէր հիշում
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր շարունակեց Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Երկրորդ անգամ դատարան էր ներկայացել Պաշտպանության նախարարության աշխատակից Ավագ Հարությունյանը:
Վկան ասաց, որ պատմաբան Համլետ Գեւորգյանն իրեն ասել է, որ Սամսոն Ղազարյանը տոկոսով գումար է տվել տուժող Մեխակ Գաբրիելյանին: Երբ Մեխակը գնացել է, որպեսզի Սամսոնի գումարը մարի, նա պահանջել է այլ գումար:
Սամսոն Ղազարյանի հարցին, թե արդյոք վկան հավատո՞ւմ է Համլետ Գեւորգյանի պատմածներին, պատասխանեց, որ շահ չունի չհավատալու, քանի որ տոկոսով գումար չի տվել Մեխակին եւ որեւէ առնչւթյուն չուներ երկուսի հետ: Այն հարցին, թե տոկոսի չափը որքա՞ն էր, վկան պատասխանեց, որ չի իմանում «տոկոսի չափսը»:
Մանրամասներն այստեղ