«Գրին քարտը» սկսվում է
«Բազմազանության արտոնագիր»վիճակախաղի 2014 թվականի խաղարկության գրանցման գործընթացը մեկնարկել է։
Այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
ՙԲազմազանության արտոնագիր՚ վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ սկսած հոկտեմբերի 2-ից (արևելյան ամառային ժամանակով 12:00-ից (Գրինվիչ-4)) նոյեմբերի 3-ը ( արևելյան ամառային ժամանակով (Գրինվիչ-4)):
Մասնակցության համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքն ու գրանցման համար նախատեսված ժամանակահատվածում լրացնել օնլայն/առցանց դիմում: Թղթային կրիչներով դիմումներ չեն ընդունվում:
Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային արտոնագրի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից` ՙՆերգաղթի և քաղաքացիության մասին օրենք՚-ի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն: 1990թ. ընդունված ՙՆերգաղթային ակտ՚-ի 131 հոդվածը, որով լրամշակվեց ՙՆերգաղթի և քաղաքացիության մասին օրենք՚-ի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է որպես ՙՆերգաղթողներ բազմազանության ապահովման համար՚: Այս օրենքի 203(գ) հոդվածի համաձայն՝ ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55 000 արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:
Այս արտոնագրերը բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող արտոնագրերի 7 տոկոսից ավելին:
2014թ. խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում այս տարի տեղ է գտել Գվատեմալան:
Կարևոր է գիտակցել, որ խաղարկությունում հաղթելը դեռ չի երաշխավորում արտոնագրի ստացում: Հաղթողները պետք է անցնեն հարցազրույց և որակավորված լինեն արտոնագիր ստանալու համար:
Պետքարտուղարությունը 2005թ. ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ` գործընթացն առավել արդյունավետ ու ապահով դարձնելու համար: Կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կեղծիքներն ու այն դեպքերը, երբ ներկայացվում են մեկից ավելի դիմումներ մեկ հոգու անունից: