Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անժառանգների թոշակը կմտնի պետբյուջե

Հասարակություն
316fe74706238b27accb418d9d60bef3

2014թ.-ին սպասվելիք Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում մինչև 63 տարին լրանալը մահացած ժառանգ չունեցող անձանց պարտադիր կուտակային միջոցները մնալու են կենսաթոշակային ֆոնդում և կառավարվելու են ֆոնդի կառավարչի կողմից։

«Եթե նրա մահը հաստատելուց հետո 3 տարվա ընթացքում չի հայտնվում այդ անձի որևէ ժառանգ, դա անցնում է պետությանը»,- ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

Որոշումը կայացնում է, սակայն, դատարանը։

«Դատական կարգով պետությունը հայց է ներկայացնում, որ այդ միջոցները ճանաչվեն անժառանգ և փոխանցվեն պետբյուջե»,- ասաց Վարդան Արամյանը։

Եթե նույնիսկ 3 տարի հետ հայտնվի որևէ մեկը և դատարանի միջոցով ապացուցի, որ նա մահացածի ժառանգն է, ապա նրա կուտակային միջոցները կսկսի տնօրինել նոր ի հայտ եկած ժառանգը։