A
A
Բաթումիի սեզոնն ավարտվեց
Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղևոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց:
Հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը:
«ՀԿԵ» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները տարեցտարի աճում են: Մասնավորապես, 2008 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այն աճել է 296%, ընդ որում ուղևորափոխադրումները միայն Երևան-Բաթումի-Երևան երթուղով ավելացել են 591%-ով:
Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը։