Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առնետների ահից վախենում են քնել (տեսանյութ)

Հասարակություն
521b42ce83148e2e12edd4124302948b

Գյումրիում ամբողջովին ոնչացված այգիներից մեկում`«Կոմերիտմիության այգում», ներկայումս շատ քիչ թվով տնակներ են մնացել. մյուսներում բնակվող անօթևան ընտանիքները նախորդ տարիներին բնակարաններ են ստացել, իրենց տնակները քանդել ու հեռացել են:

Սակայն Վազգեն Սարգսյանի փողոցը հատող, աղբանոցի վերածված այդ տարածքում դեռևս պահպանվող տասնյակ տնակները տեղահանելու հույս չկա, քանի որ դրանք հիմնականում պատկանում են այն անօթևան ընտանիքներին, որոնք հաշվառված չեն երկրաշարժի հետևանքով անօթևանների հերթացուցակում և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

«Կոմերտմիության այգում» դեռևս կանգուն է նաև կոմերիտուհու արձանը, թեև` կիսաթալանված պատվանդանով: Այդ արձանի հարևանությամբ տեղադրված տնակում է իր երկու դպրոցահասակ երեխաների հետ բնակվում Թերեզա Միքայելյանը:

Ուրիշ շատ այլ գյումրեցի ընտանիքների նման նրանց գոյության միակ միջոցը ևս սոցիալական նպաստն է: Կինը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կմտնեն տնակ ու կվնասեն քնած երեխաներին:

«Շիրակ կենտրոնի»