Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնացել է բեռնատարի թափքի տակ

Հասարակություն
1eec351ba2438da27be8eb1ce20e8d4f

Հոկտեմբերի 1-ին, ժամը 09.57-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում ծանրության տակ մարդ է մնացել:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում` 1973 թ. ծնված Յուրիկ Հարությունյանը հայտնվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի թափքի տակ:
Բնակիչները թափքի տակից դուրս են բերել Յ. Հարությունյանին, ով տեղում մահացել է:

Բնակիչներն օձ են նկատել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Քանաքեռցու 54/4 շենքի մուտքում բնակիչներն օձ են նկատել:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:

Թունավորումներ դեղորայքի չարաշահումից

Հոկտեմբերի 1-ին, ժամը 16.57-ի և 19.25-ի սահմաններում դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Արագածի 69 տան բնակչուհի` 1992 թ. ծնված Ելենա Մարտիրոսյանը և 16-րդ թաղամասի 1-ին շղթայի 38 շենքի 7-րդ բնակարանի բնակչուհի` 1982 թ. ծնված Անահիտ Վարդանյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Մեքենան շրջվել է ձորը

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանք¬նե¬րում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 98 ԼՕ 999 պ/հ ավտոմեքենան գլորվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդ` 1987 թ. ծնված, Քաջարանի բնակիչ Գավրուշա Հարությունյանը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների ժամանումը` ուղևոր, Քաջարանի բնակիչ, 1990 թ. ծնված Նվեր Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։