Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք վայելում են, մենք՝ չէ» (տեսանյութ)

Հասարակություն
c7d575d096369bede6d1077469e1232e

Շուրջ 5 տասնամյակ սերունդ դաստիարակած 75-ամյա մանկավարժ Մաքսիմ Արշակյանի համար այսօրը՝ Տարեցների միջազգային օրը տոն չէ: Իշխանությունների անտարբերությունը խիստ վիրավորում է տարեցներին:

«Եթե լավ ղեկավար լինի առաջին հերթին կմտածի նաև ծերերի մասին: Չէ որ էս երկիրը ծերերն են ստեղծել: Մենք երկիրը սարքեցին, տվեցինք իրանց, իրանք վայելում են, իսկ մենք մի կողմի վրա ենք մնացել»,- ասաց նա։

Ամեն օր Քաղաքապետարանի դիմացի այգում հավաքվող եւ իրենց հանգիստ անցկացնող տաեցները չեն շրջանցում որեւէ հարց՝ քաղաքականություն, կորցրած ավանդներ, հեռուստասերիալներ, երիտասարդություն և ամենակարեւորը՝ ցածր թոշակ, որը չի կարող ապահովել տարեց մարդու արժանապատիվ ծերությունը:

Մանրամասները տեսանյութում։