Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆաբրիկան «ետ է կանչում » ձվերը

Հասարակություն
2b03a5bf468748265e4f200a71e783ce

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը:

Չնայած՝ փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, Ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով:

Այս մասին հայտնում է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲ ընկերությունը։