Ինչո՞ւ չի կառուցվել ՀԷԿ-ը
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տարեկան բյուջեն կատարվել է ամբողջությամբ:
ԱԺ-ում այսօր 2011թ. բյուջեի կատաևրողականը ներկայացրեց ոչ թե նախարար Արմեն Մովսիսյանը, այլ փոխնախարար Արա Սիմոնյանը: Նա հայտարարեց, որ իրենց բյուջեն կատարվել է սեփական եւ վարկային միջոցների հաշվին:
Պատգամավորները հարցեր չունեին փոխնախարարին, փոխարենը ԱԺ Տնտեսական հացերով մշտական հանձնաժողովի փոխնածխագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե ինչ եղավ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, որը պետք է սկսվեր 2011թ, սակայն մինչ այս պահը ոչ մի շարժ չկա:
Փոխնախարար Սիմոնյանը նշեց, որ ՀԷԿ-ը կառուցվում է Իրանի հետ էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք ՀՀ կառավարության համար գերակա են. «Սակայն պետք է նշեմ, որ Իրանի շուրջ զարգացումները եւ դրանց տնտեսական հետեւանքները չէին կարող ազդեցություն չունենալ այս ծրագրերի իրականցման տեմպերի վրա: ՀԷԿ-ի կառուցման համար պահանջվում է 300 մլն դոլար, որն ամբողջությամբ պետք է հատկացվեր Իրանի իշխանությունների կողմից: Կապալառու կազմակերպությունը շահագործման ամբողջ ընթացքում ինքը պետք է ապահովի ՀԷԿ-ի շինարարությունը, եւ ապա՝ անհատույց փոխանցի ՀՀ կառավարությանը»:
Պարոն Սիմոյանը վստահեցրեց, որ չնայած դրան, զգալի աշխատանքներ արդեն իրականացվել են, մասնավորապես՝ նախագծային, գեոֆիզիակական ու գեոտեխնիակական աշխատանքներն արդեն արվել են, որոնք բավականին մեծ ծավալներով են եղել:
«Հոկտեմբերի 22-25-ը, երբ Երեւանում տեղի կունենա հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի նիստը, այդ ժամանակ ավելի կոնկրետ պատասխան կտրվի ՀԷԿ-ի հետ կապված բոլոր հարցերին: Մեր ակնկալիքներն այն են, որ ավելի մոտ ժամանակներում այդ ծրագիրը կմտնեն անմիջական շինարարական փուլ: Եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ իրանական բոլոր ծրագրերը մեր առաջանահերթությունների մեջ եղել են, կան ու կգործարկվեն»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հասկանալի են օբյեկտիվ պատճառները ՀԷԿ-ի կառուցումը չսկսելու առումով, սակայն այդ դեպքում, ըստ նրա, միջպետական փաստաթղթերում չպետք է արձանագրվեն վերջնաժամկետներ. «Այդ առումով ավելի զգուշություն պետք է ցուցաբերել»:
« Այդ ժամկետները երկկողմանի են ֆիքսված ու պատասխանատվությունն էլ երկկողմանի է»,- արձագանքեց Արա Սիմոնյանը՝ ավելացնելով, որ ՀԷԿ-ի հետ կապված առաջիկայում ԱԺ նորից կներկայանեն լրացուցիչ արձանագրություն։