Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի գինը կթանկանա

Հասարակություն
4ccd859f21c7e64ee61c6737b1d368b5

Գազի գինը վերանայվելու է: Այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով 2011թ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի բյուջեի կատարողականը, ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Սահմանի վրա գազի գնի մեծությունը դեռ ճշտված չէ, սակայն շատ բաղադրիչներ հուշում են, որ վերանայումն անխուսափելի է: Երբ կլինի հստակ որեւիցե որոշում, մենք հանրությանը կներկայանանք բաց ու թափանցիկ»,-ասաց նա։ Կարգավորող մարմինը պաշտոնապես հայտ դեռ չի ստացել «Հայռուսգազարդից», եւ դեռ սահմանում  շարունակվում են գազի գնի մեծության շուրջ բանակցությունները։

Անդրադառնալով իրենց ոլորտին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ 2011թ. իրենց բյուջեն կազմել է 416 մլն-ից ավելի դրամ, որից տնտեսվել է 1.5 մլն-ն:

Պատգամավորներն առաջար արեցին լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ , որպեսզի հանձնաժողովի շենքը նորոգվի՝ «պատշաճ տեսք ստանալու համար»

«Ես, իհարկե, շատ շոյված եմ դրանից, սակայն երբ կա ձեւի եւ բովանադակության միջեւ ընտրություն, մենք մեր գումարները ցանկանում ենք ծախսել բովանդակության վրա: Ձեր խոսքերից այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, թե մենք բոմժանոցում ենք աշխատում, ու եթե 5 բալանոց համակարգով գնահատենք մեր շենքը, ապա մենք մեզ 4+ կգնահատենք։ Դե հիմա ինչ անենք՝ մեր Հայաստանն է, մեր ռելիեֆն է, մեր աշխարհագրությունն է (նկատի ունի հանձնաժողովի շենքի անհարմար դիրքը-խմբ.)», ասաց նա։