Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսկանյանի թեման` երթուղայինում

Հասարակություն
56282d953c004372fb9a3863b69103f5

ԲՀԿ պատգամավոր, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի թեման քննարկում են նաեւ երթուղային տաքսիներում: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ` Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ փողերի յուրացման առթիվ հարուցված քր. գործում ներգրավելու համար;
«Վարդան Օսկանյանին տեղն էր, երբ իշխանության էր, 2008 թ. քննադատում էր ՀԱԿ-ին, դե թող հիմա քաշի», - ասաց երթուղային տաքսու ուղեւորուհի տիկին Ջեմման:
Իսկ ահա Վաչագան Սեյրանյանն էլ պնդեց, որ Վարդան Օսկանյանը քննադատելով ընդդիմությանը ուղղակի մտածում էր երկրի արտաքին քաղաքականության մասին: «Ընկած մարդուն հարվածել չի կարելի»,- խորհուրդ տվեց նա:

Որոշ ուղեւորների կարծիքով էլ՝ Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելը պայմանավորված է հանգամանքով, որ նա նախագահի պոտենցիալ թեկնածու է:
«Ուզում են ամեն կերպ իշխանությունը պահել: Վարդան Օսկանյանը նախընտրելի թեկնածու կլիներ նաեւ դրսի համար»,- նշեց Արտուշ Հակոբյանը;

Ըստ քաղաքացիների` շատ հնարավոր է, որ առաջիկայում նաեւ Վարդան Օսկանյանին կալանավորեն, ինչը սակայն մեծ աղմուկ կբարձրացնի։

Ինչեւէ, Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրելուց առաջ մեր քաղաքացիները իրավապահներին խորհուրդ են տալիս շուրջը նայել;
«Հանրապետական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարում» մարդ սպանվեց: Բայց մեղադրանք առաջադրվեց միայն թիկնապահներին, սակայն առանց Հայրապետյանի իմացության ոչ ոք չէր կարող մարդ ծեծել եւ դեռ ավելին սպանել»,- բարկացած նշեց Գոհար Վարժապետյանը: