Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժայռ»-ի խնդրանքով՝ գնացքը կհասնի Շորժա

Հասարակություն
1063e21027b378ebae00255976be27ca

Սեպտեմբերի 30-ին «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության խնդրանքով Հրազդան-Ալմաստ էլեկտրագնացքի երթուղին կերկարացվի մինչև Շորժա: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նման որոշումն ընդունվեց երիտասարդներին «Միասնության տոն» հասարակական միջոցառմանը տեղափոխելու նպատակով:

Այսպիսով՝ սեպտեմբերի 30-ին Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը Հրազդան կայարանից կմեկնի 7:15՝ Երևանի «Ալմաստ» կառամատույց հասնելով 8:40-ին, որտեղին ժամը 9:00 կուղևորվի դեպի Սևան: Շորժա էլեկտրագնացքը կժամանի 12:15-ին:

Ալմաստ կառամատույց էլեկտրագնացքը կմեկնի 15:40՝ Երևան ժամանելով 18:55, իսկ Հրազդան՝ 20:40-ին: