A
A
Այրվել է 128 եղեւնի
Այսօր ժամը 18-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ ԱԻՆ-ի՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիսի» մասնաճյուղին պատկանող տարածքում այրվել է խոտածածկ տարածք եւ եղեւնիներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.27֊-ին, մարվել՝ 19:30-֊ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք եւ 128 եղեւնի։