Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀԿ-ն՝ նոր վիրուսի մասին

Հասարակություն
cd7fff9bc506c0d47c501b9be14874bc

Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, մեկ մարդու մահվան պատճառը դարձած և ևս մեկ մարդու կրիտիկական վիճակի հասցրած վիրուսը, ամենայն հավանականությամբ, հեշտ չի փոխանցվում մարդկանց միջև:

ԱՀԿ-ի համաձայն, նոր վիրուսի ծագումը դեռևս անհայտ է: Որոշ գիտնականներ սակայն պնդում են, որ վարակը կարող էր մարդկանց փոխանցված լիներ կենդանիներից:

Նոր վարակը պատկանում է վիրուսների նույն տեսակին, ինչ տխրահռչակ «SARS»-ը՝ հիմնականում Ասիայում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած շնչուղիների խիստ սուր համախտանիշը:

Նոր վիրուսի զոհ գնացած և դրա պատճառով ծանր վնասվածքներ ստացած երկու հիվանդների մոտ էլ շատ արագ խախտվել էր երիկամների գործառույթը:

Այս վարակի պատճառով մի քանի ամիս առաջ զոհվել էր Սաուդյան Արաբիայի քաղաքացի մի տղամարդ, իսկ կրիտիկական վիճակում գտնվող հիվանդը Քաթարի քաղաքացի է, որը վարակվելուց առաջ այցելել էր Սաուդյան Արաբիա: Ներկայում նա բուժում է անցնում Լոնդոնի հիվանդանոցներից մեկում:

ԱՀԿ-ը տեղաշարժման սահմանափակման որևէ կոչով հանդես չի եկել, սակայն սերտ համագործակցում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ՝ ընդունելու համար կանխարգելիչ միջոցներ, որոնք անհրաժեշտ են՝ պաշտպանելու Մեքքա այս տարվա ընթացքում կայանալիք հաջի մեկնող ուխտագնացների առողջությունը:

«Ամերիկայի ձայն»