Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդներին գռդոնչի է անվանել (տեսանյութ)

Հասարակություն
95f5f2d73d8a8bae24e8badb51a6be6d

Երևանի անհատ տաքսու վարորդները վիրավորված են Կապի եւ տրանսորտի նախարար Գագիկ Բեգլարյանից:

«Մենք մեր պահանջը ներկայացրել ենք Գագիկ Բեգլարյանին, ինքը մեզ ընդհանրպաես չի էլ ուզում լսի, ասում է դուք փափախչի եք, գռդոնչի։ Ես ձեր հետ խոսալու ոչ - մի բան չունեմ։ Նամակ ենք գրել նաև նախագահին, բայց ոչ - մի պատասխան չենք ստացել», - ասաց տաքսիստ Հուսիկ Մելքոնյանը ։


Անհատ տաքսու վարորդները կրկին փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը արտահայտելով կառավարության որոշման դեմ։ Այս անգամ եւս նրանք հավաքվել էին հայտնի «Տեցի Կռուգում» եւ հայտարարեցին, որ չեն պատրաստվում իրենց անձնական օգտագործման մեքենաների սպիտակ համարանիշները փոխել դեղինով

« Այդ մեքենաներով մենք ուրիշ տեղել ենք աշխատում, մի աշխատանքով հնարավոր չի տուն պահել։ Ո՞նց կարան մարդու անձնական օգտագործման մեքենայի վրա սահմանափակում դնեն»,- դժգոհում է անհատ տաքսու վարորդ Գրիգոր Գրիգորյանը:

Վարորդները դիմել են բոլոր գերատեսչություններին, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել:

Տաքսու վարորդները խնդրի լուծում չեն տեսնում, չնայած շարունակում են իրենց արդեն մի քանի տարի շարունակվող բողոքները։

«Մենք կառավարությունից ոչ մի ակնկալիք չունենք: Մենք նախագահին դիմում էինք գրել, որ կառավարությունը հրաժարական տա, քանի որ կառավարությունից ինքնել է դժգոհ», - ասում է Գրիգոր Գրիգորյանը ։

Չնայած հիասթափությանը վարորդները հավաստիացնում են, որ իրենք կշարունակեն իրենց պայքարը։

« Չգիտեմ թե ինչպես կշարունակվի մեր բողոքը , բայց հաստատ պայքարելու ենք մինչև վերջ», - նշում է Հուսիկ Մելքոնյանը։