Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Սպորտ

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

«Այբ-Ֆե»-ն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, անցկացնում է ֆուտբոլի գիտակների մրցույթ: Մրցույթի մասնակիցները պետք է գուշակեն մեր կողմից առաջարկված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղերի հաշիվները:

Յուրաքանչյուր հանդիպման հաշիվը ճիշտ գուշակելու համար մասնակիցը կստանա 3 միավոր, իսկ եթե ճիշտ է գուշակված միայն հանդիպման ելքը, ապա մասնակիցը կվաստակի 1 միավոր: Մրցույթները երկփուլ են: Երկու փուլի արդյունքով ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը պարգեւատրվում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մակագրությամբ ֆուտբոլային գնդակով: Երկրորդ-երրորդ արդյունքը ցույց տվածները ստանում են «Այբ-Ֆե»-ի սահմանած խրախուսական մրցանակները:

Հայտնի դարձան մեր 2-րդ մրցույթի հաղթողները: 1-ին տեղը զբաղեցրել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Զոհրապ Ազիզյանը , որը 24 հնարավորից վաստակել է 15 միավոր: Ֆուտբոլային լավ գիտելիքներ է ցուցաբերել, նաեւ 2-րդ տեղը զբաղեցրած Էդգար Եգանյանը (18 տարեկան, Երեւան), որը վաստակել է 11 միավոր: 3-րդ տեղը գրաված Տիգրան Ալեքսանյանը (16 տարեկան, Երեւան) հավաքել է 7 միավոր: Այս մասնակիցները արժանացան «Այբ-Ֆե»-ի սահմանած խրախուսական մրցանակներին:

Այս համարից մեկնարկում է նոր մրցույթ, որի առաջին փուլում ֆուտբոլասերները պետք է գուշակեն Հայաստանի առաջնության 5-րդ տուրի հանդիպումների արդյունքները:

Նշված հանդիպումներից մեծ հետրքրքրություն է առաջացնում հատկապես «Դինամո - Զենիթ» - «Փյունիկ» մրցավեճը: ավաթակիր «Միկային» լուրջ մրցակցություն է սպասվում «Լեռնագործ - Արարատի» հետ խաղում: Հաղթելու դեպքում «Միկան» ավելի կամրապնդվի 2-րդ տեղում: Սակայն, «Արարատին» նույնպես անհրաժեշտ է միավորներ վաստակել, քանի որ մեկնարկային տուրերում թիմը միավորների զգալի կորուստ է ունեցել: յումրիում «Շիրակը» կյուրընկալի վերջին տուրերում անհաջող հանդես եկող «Կլիկիային»: «Բանանցի» մրցակիցը կլինի հետնապահ «Կոտայքը», որն առայժմ ունի ընդամենը 1 միավոր:

1-ԻՆ ՓՈՒԼ 13.05.2004 1. «Դ. -Զենիթ» - «Փյունիկ». . . . . . . . . . . . . 2. «Բանանց »- «Կոտայք». . . . . . . . . . . . . . 3. «Շիրակ» - «Կիլիկիա». . . . . . . . . . . . . . . 4. «Լ .-Արարատ» - «Միկա» . . . . . . . . . . . . . Անուն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ազգանուն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Տարիք . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Հասցե . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Հեռախոս . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Անհրաժեշտ է լրացված հարցաթերթիկը անձամբ կամ փոստային (փոստի համարը՝375015) առաքմամբ հասցնել խմբագրություն` ր. Լուսավորչի 15, 1-ին հարկ: Հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի12-ը ներառյալ: Պատճենահանված թերթիկները չեն ընդունվում: Եթե մասնակիցն ուղարկում է մի քանի թերթիկ, հաշվի ենք առնում լավագույն տարբերակի միավորները: