Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Սպորտ

Կիեւում վերջերս անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը խսիտ անհաջող հանդես եկավ` չակարողանալով նվաճել ոչ մի մեդալ:

Ծանրամարտի հանրապետական ֆեդերացիան անհաջողությունների պատճառները բացահայտելու նպատակով նիստ հրավիրեց, որին ներկա էր նաեւ ՀԱՕԿ-ի եւսպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նշվեց նախապատրաստական փուլում եղած մի շարք թերությունների մասին: Հավաքականը Կիեւ էր մեկնել մրցաձորձը հարստացնելու եւ օլիմպիական խաղերում մեր մրցակիցներին ավելի մոտիկից ճանաչելու նպատակով:

Նիստը որոշեց մայիսի 24-26-ին Երեւանում անցկացնել Հայաստանի ծանրամարտի առաջնություն, այնուհետեւ ընդգծված առաջատարներով կազմվել հավաքական, ընտրել մարզչական նոր խորհուրդ եւ անցնել օլիմպիական խաղերի նախապատրաստության վճռական փուլ:

Ծանրամարտում Հայաստանը միշտ էլ բարձր արդյունքների է հասել, սակայն վերջին տարիների ընթացքում նվաճած մեդալների քանակը խորհելու տեղիք է տալիս: Մինչեւ 2004թ, օլիմպիական խաղերի մեկնարկը դեռ 3 ամիս ժամանակ կա եւ հուսանք, որ ծանրամարտիկները լուրջ կնախապատրաստվեն այս խաղերին: