Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՈԽՈՅԱՆԸ ԱՊԱՔԻՆՎԵՑ

Սպորտ

Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը երկարատեւ ընդմիջումից հետո սկսեց հանդես գալ իր թիմում` Սամարայի «Կռիլյա Սովետովում»:

Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսեզրափակիչ «Տորպեդո-Մետալուրգ» - «Կռիլյա -Սովետով» (1:1)հանդիպման 80-րդ րոպեին Դոխոյանը փոխարինման մտավ:

Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Անդրեյ Մովսիսյանը ընդգրվկվել էր «Մետալուրգի» հիմանական կազմում եւ փոխարինվեց 68-րդ րոպին:

Իսկ ահա «Մետալուրգի» մեր մյուս ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը կրկին չմասնակցեց հանդիպմանը: Կարեն Դոխոյանը եւ Անդրեյ Մովսիսյանը վնասվածքների պատճառով չէին մասնակցել Հայաստան-Թուրքմենստան հանդիպմանը եւ ուրախալի է, որ այժմ նրանք ապաքինվել են: