Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

Սպորտ

Երեւանյան լճում անցկացվեց բայդարկայի եւ կանոեի պատանեկան մրցաշար նվիրված վաղամեռիկ թիավար Արամայիս Միրիջանյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցեցին 108 մարզիկ մարզուհիներ, որոնք ներկայացնում էին 7 թիմեր: Այս մրցաշարի նպատակն էր նաեւ տաղանդավոր թիավարների հայտնաբերումը:

Պետք է նշել, որ մրցաշարը ծառայեց իր նպատակին եւ ստեղծվեց հավաքական, որ կմասնակցի հունիսին Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարին:

Հետաքրքիր էր նաեւ, որ բայդարկայի մրցումներում հաղթող ճանաչվեց Արամայիս Միրիջանյանի կրտսեր եղբայրը` Սարգիսը: