A
A
Մեր ֆուտբոլիստը ստացել է 58 ձայն
Ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթի հարցման արդյունքներով ԱՊՀ երկրների մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նա ստացել է 58 ձայն եւ ետեւում է թողել Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովին: Հենրիխ Մխիթարյանին լավագույն են ճանաչել Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի, Լիտվայի եւ Թուրքմենստանի լրատվամիջոցները:
Հունվար - մայիս ամիսների հաշվարկով մեր հայրենակիցը 84 միավորով Անդրեյ Արշավինի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:
Առաջին եռյակը կազմում են ռուս ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կերժակովը, Պավել Պոգրեբնյակը եւ Իգոր Դենիսովը: