Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

Սպորտ

Այսօր Երեւանում կայացավ մինչեւ 19 տարեկանների Հայաստնաի եւ Վրաստանի հավաքականների 2-րդ հանդիպումը:

1-ին կեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականի առաջատար հարձակվող Էդգար Մանուչարյանը 2 անգամ կարող էր գրավել դարպասը, սակայն վրիպեց հարմար դիրքերից: Այնուհետեւ վրացիները մինչեւ ընդմիջում 3 ռեալ գոլային պահ ստեղծեցին:

2-րդ կեսն անցավ ավելի դժգույն պայքարում: 56-րդ րոպեին տուգանային հարվածով հաշիվը բացեց Էդգար Մանուչարյանը եւ հանդիպումը այդպես էլ ավարտվեց:

Հայաստանի հավաքականի կազմում վնասվածքների պատճառով հանդես չեկան առանցքային ֆուտբոլիստներ Ժորա Հովհաննիսյանը եւ Կառլ Լոմբեն: