ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ 3 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՎՆԱՍՎԱԾՔ ՈՒՆԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Ազգային հավաքականը Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ նախապատրաստվում է ապրիլի 28-ին կայանալիք Թուրքմենստանի հավաքականի հետ հանդիպմանը:
Արդեն ժամանել են մեր հավաքականի լեգիոներների մի մասը: Թուրքմենների հետ հանդիպմանը չեն մասնակցի հարձակվող Անդրեյ Մովսիսյանը, կիսապաշտպաններ Կարեն Դոխոյանը եւ Արթուր Ոսկանյանը: Այս ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն:
Կազմի հետ կապված խնդիրներ ունի նաեւ Թուրքմենստանի հավաքականը, որ ապրիլի 24-ին ժամանել է Երեւան եւ այստեղ կմնա մինչեւ մայիսի 1-ը: Աշխաբադ-Երեւան ինքնաթիռային չվերթը իրականացվում է շաբաթը մեկ, ուստի Թուրքմենստանի պատվիրակությունը մինչեւ մայիսի 1-ը կհանգրվանի Երեւանում:
Հետաքրքիր է նաեւ, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում թուրքմենները շուրջ 28 հորիզոնականով գերազանցում են Հայաստանին: Թե որքանո՞վ այս ամենը համապատասխանում իրականությանը կտեսնենք ապրիլի 28-ին, ժամը 20-00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: