A
A
Վադիմ Աբրամովը պաշտոնանկ արվեց
Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովին, որը արմատներով Լեռնային Ղարաբաղից է:
Ֆեդերացիայի ղեկավարությունը նման կտրուկ քայլի է դիմել այն բանից հետո, երբ ուզբեկ ֆուտբոլիստները աշխարհի 2014 թ առաջնության Ասիայի ընտրական գոտու 4-րդ փուլի անդրանիկ խաղում սեփական դաշտում պարտվեցին Իրանի ընտրանուն՝ 0:1: Հայազգի մասնագետին կփոխարինի թիմի նախկին գլխավոր մարզիչ Միրջալոլ Կասիմովը:
Նշենք, որ Ուզբեկստանի հավաքականը Վադիմ Աբրամովի օրոք հաջողությամբ հաղթահարել է աշխարհի 2014 թ առաջնության ընտրական 3-րդ փուլերը, իսկ 2011 թ Ասիայի գավաթի խաղարկությունում զբաղեցրել էր 4-րդ պատվավոր տեղը: