Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պարտվեց

Սպորտ
c5fa42b17ac1fde5b2c3c6157fe6cab7

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Դեւիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու առաջին խաղում 0:3 հաշվով պարտվեց Մակեդոնիայի ընտրանուն:

Այսօր մեր թիմը կհանդիպի Չեռնոգորիայի հետ: Խմբում առաջին տեղ զբաղեցնելու համար մերոնք նախ պետք է 3:0 հաշվով հաղթեն մրցակցին՝ պայքարելով անգամ ամեն մի գեյմի համար (հավասար ցուցանիշների ժամանակ հաշվի են առնում հենց գեյմերը - խմբ.): Երկրորդ, մենք պետք է հուսանք, որ Չեռնոգորիան նույն 3:0 հաշվով հաղթի Մակեդոնիային:

Հիշեցնենք, որ Դեւիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտում հանդես են գալիս 13 երկրներ: Դրանք բաժանվել են 4 խմբի, որոնց հաղթողները կմտնեն կիսաեզրափակիչ փուլ եւ կպայքարեն 2-րդ խմբի երկու ուղեգրերի համար: Հայաստանի ընտրանին Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի հետ հանդես է գալիս ընտրական C խմբում: