Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արտֆուդը» ոչ մի կապ չունի «Արմֆուդի» հետ

Տնտեսություն
b2059ff2eba98f293c129aca13b31f30

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի հայտարարությունը:

«Վերջին շրջանում սննդի անվտանգության տեսչությունը տարածել էր հաղորդագրություն, որ «Արմֆուդ» ապրանքանիշով կաթնամթերքի արտադրամասը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմատիվներին, որից հետո որոշակի լրատվամիջոցներ թյուրիմացաբար Արմֆուդի փոխարեն հիշատակել էին «Արտֆուդ» բառը և այսպիսով խեղաթյուրել հայտարարությունը՝ շփոթության մեջ գցելով սպառողներին:

Սույնով տեղեկացնում ենք, որ «Արտֆուդը» ոչ մի կապ չունի «Արմֆուդի» հետ և, որ «Արտֆուդի» արտադրական մասը ամբողջովին բաղկացած է ժամանակակից եվրոպական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ապահովել բարձրակարգ սանիտարահիգիենիկ պայմաններ, որի արդյունքում և արտադրանքի մի մասը արտահանվում է եվրոպական երկրներ»։