Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղեւորներն ավելացել են

Տնտեսություն
1de539a727a6131860259877f020760b

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-փետրվարին աճեց 2,9%-ով: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 3,6 հազ. ուղևոր՝ 2011 թվականի հունվար-փետրվարին տեղափոխված 3,5 հազ.ուղևորի դիմաց:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվար-փետրվարին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 67,3 հազ. ուղևոր:

Այս մասին հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը։