Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվարկման նոր գործակից՝ հայկական երկաթուղիում

Տնտեսություն
13315b32e78f2c70110ccca9fd8e3aa9

Համաձայն ԱՊՀ երկրների Սակագնային քաղաքականության գործերի կառավարման վարչությանը, 2012 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Սակագնային համաձայնագրի անդամ-երկրներում միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակից՝ 0,93 չափով:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը տվյալ գործակիցը կազմում է 0,89:
Անփոփոխ է մնացել շվեյցարական ֆրանկ - եվրո հաշվարկման գործակիցը, որը կազմում է 1,22:

Այս մասին հայտնում է «ՀԿԵ» ՓԲԸ մամլո ծառայությունը։