A
A
Տնտեսական ազատությունը պակասել է
Հայաստանը աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ հավաքելով 68,8 միավոր: «Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2012 թվականի տնտեսական ազատության ցուցիչը։
Ըստ դրա՝ Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0,9 միավորով։
Վրաստանի տնտեսությունը զբաղեցրել է 34-րդ տեղը՝ հավաքելով 69,4 միավոր, իսկ Ադրբեջանի տնտեսությունը՝ 91-րդ տեղը՝ հավաքելով 58,9 միավոր.