ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ «ԿՈՏԱՅՔԻՆ» ԵՎ ՄԵԿՆԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինՈսկեհատ ավանի մարզադաշտում ընկերական խաղ կայացավ Հայաստանի մինչ§ 17 տարեկանների Ազգային հավաքականի § «Կոտայք» թիմի միջ§: Հավաքականի ֆուտբոլիստները մրցակցին հաղթեցին 3 : 0 հաշվով: Բոլոր գոլերը պատանի ֆուտբոլիստները խփեցին առաջին խաղակեսում:
22-րդ րոպեին հաշիվը բացեց 17 համարի մարզաշապիկը կրող Արտակ Օսեյանը: 7 րոպե անց Էդգար Մանուչարյանը կրկնապատկեց հաշիվը: Առաջին խաղակեսի 35-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը եռապատկեց 10 համարի տակ հանդես եկող Ժորա Հովհաննիսյանը: Առաջին խաղակեսի վերջին` 40-րդ րոպեին հանդիպումը վարող մրցավար Արման Ղուշչյանը դաշտից հեռացրեց «Կոտայքի» ֆուտբոլիստ Գագիկ Սուքիասյանին: Առաջին խաղակեսում մինչ§ 17 տարեկան ֆուտբոլիստների առավելությունն առավել քան բացահայտ էր: 2-րդ քառասուն րոպեներն, ընդհանուր առմամբ, անցան հավասար պայքարում, սակայն «Կոտայքին» այդպես էլ չհաջողվեց կազմակերպել գեթ մեկ լուրջ գոլային գրոհ:
Այսօր առավոտյան Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնեց Ֆրանսիա, որտեղ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ: