Բացել լրահոսը Փակել լրահոսը
700368797_1366440942175921_3332529204793072223_n
A A
Պաշտոնական

Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Հետևողականորեն իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում։
 
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Գյումրիի Դանիելյան փողոցի հարակից կիսաքանդ շինությունում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ յոթ փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, «ՏՕԶ» տեսակի հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 273 փամփուշտ։
 
Ոստիկանություն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք էր թողել գերեզմանատան հարակից կիսաքանդ շինության մեջ։ Կումայրիի ոստիկանները շինությունում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգ՝ փամփշտատուփով, նռնակի պայթուցիչ, սվին դանակ, պայթուցիչի քող և տարբեր տրամաչափի ու տեսակի փամփուշտներ։
 
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։