A
A
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2004թ. գավաթի խաղարկությունը:
Նախնական փուլում Չարենցավանի «Զենիթը» Աշտարակի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի Վանաձորի «Լոռիին», իսկ «Արարատը» «Այգ» մարզաբազայի խաղադաշտում` «Լեռնային Արցախին»:
Այս զույգերի հաղթողները դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ:
«Զենիթ» - «Լոռի» զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Արարատի «Արաքսի» հետ, իսկ «Արարատ» - «Լեռնային Արցախ» մրցավեճում առավելության հասած թիմի մրցակիցը կլինի «Դինամո - Զենիթը»:
«Զենիթ» - «Լոռի» հանդիպումը կվարի ՖԻՖԱ-ի մրցավար Կարեն Նալբանդյանը, իսկ «Արարատ» - «Լեռնային Արցախ» խաղը կսպասարկի նույնպես ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը: