ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՂԱՐԱԲԱՂ-2004» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, ՖԻԴԵ-ի կողմից հայտարարված՝ Տիգրան Պետրոսյանի տարվա շրջանակներում, մեկնարկեց «Ղարաբաղ-2004» շախմատի միջազգային մրցաշարը, որը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 75-րդ տարեդարձին:
Մրցությունների մասնակիցների եւ հյուրերի թվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Լատվիայի, Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչները:
Որպես պատվավոր հյուրեր մրցաշարին ներկա են աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի փոխ-չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը, շախմատի գծով Եվրոպայի չեմպիոն՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամները:
Մարտի 9-ին, մրցաշարի շրջանակներում, Ստեփանակերտում տեղի ունեցավ շախմատի հանրապետական մանկապատանեկան դպրոցի բացումը, որին ներկա էին ԼՂՀ ղեկավարության ներկայացուցիչները՝ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, մրցությունների մասնակիցներն ու հյուրերը: