Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ

Սպորտ

Մարտի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի այս տարվա երկրորդ նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ:

Նիստը քննարկեց եւ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի 2004 թ. առաջնության, Գավաթի խաղարկության եւ կարգապահական կանոնակարգերը, փոփոխություններ մտցրեց ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության, գավաթի խաղարկության խաղացանկում:

Փոփոխությունը պայմանավորված էր մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հանգամանքով:

ՀՖՖ գործկոմը քննարկեց նաեւ ՈՒԵՖԱ-ի վարկի մարման ժամկետի փոփոխությանը, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգավիճակին, գործկոմի նիստերին գործկոմի անդամների մասնակցությանը, ՀՖՖ կազմում նոր անդամների ընդգրկմանը վերաբերող իրավակազմակերպչական հարցեր:

2004թ առաջնության բարձրագույն խմբի եւ գավաթի խաղարկության խաղացանկի փոփոխություններ

ա/ Գավաթի խաղարկություն
1/8 եզրափակիչ /1/ - 14-15 մարտի /նախատեսված էր 15-16 մարտի/
1/8 եզրափակիչ /2/ - 18-19 մարտի /նախատեսված էր 20-21 մարտի/
1/4 եզրափակիչ /1/ - 22-23 մարտի /նախատեսված էր 25-26 մարտի/
1/4 եզրափակիչ /2/ - 26-27 մարտի /նախատեսված էր 3-4 ապրիլի /
կիսաեզրափակիչ /1/ 3 ապրիլի - /նախատեսված էր 13-14 ապրիլի/
կիսաեզրափակիչ /2/ 21 ապրիլի - /նախատեսված էր 22-23 ապրիլի/

բ/ Առաջնություն
2-րդ տուր - 17 ապրիլի /նախատեսված էր 18-19 ապրիլի/
3-րդ տուր - 24 ապրիլի /նախատեսված էր 2-3 մայիսի/
4-րդ տուր - 1 մայիսի /նախատեսված էր 13-14 մայիսի/
5-րդ տուր - 13 մայիսի /նախատեսված էր 18-19 մայիսի/
6-րդ տուր - 22 մայիսի /նախատեսված էր 23-24 մայիսի/