16 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՍարգիս Հովիվյանի գլխավորած Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Պորտուգալիայում անցկացված միջազգային մրցաշարում խայտառակ մրցելույթներ ունեցավ, որի հիմնական պատճառներից մեկն էլ կազմի սխալ ընտրությունն էր:
Հարկ է նշել, որ այս հավաքականից բացի կա եւս մեկ 16 տարեկանների Հայաստանի հավաքական, որը գլխավորում է «Մալաթիա» մարզադպրոցի տնօրեն Միքայել Զաքարյանը:
Այսօր, ժամը 16:00-ին Արարատի «Այգ» մարզաբազայում 16 տարեկանների երկու հավաքականները կմրցեն միմյանց հետ: Այս մրցավեճի նպատակը մինչեւ 16 տարեկան լավագույն ֆուտբոլիստներին ի հայտ բերելն է:
Անցած ուրբաթ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպելով անհաջողության մատնված 16 տարեկանների հավաքականին, կարգադրել էր ամբողջ հանրապետությունով մեկ փնտրել պատանի շնորհալի ֆուտբոլիստների, որպեսզի հետագայում այս տարիքային մեր հավաքականը կարողանա հաջողությունների հասնել միջազգային ասպարեզներում: Ավելացնենք, որ Սարգիս Հովիվյանին փոխարինել է Արմեն Սանամյանը: