Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն Հայաստանում է (տեսանյութ)

Տնտեսություն
d5d518c3a2fa0edc19179cb3f27bf872

Տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն Հայաստանում է: Այս մասին է վկայում «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի հետազոտությունը: Ճգնաժամին դիմակայելու համար կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն իր դեղատոմսն է մշակել:

«Հայաստանի տնտեսության թերություններից մեկն այն է, որ ամուր ինտեգրված չէ համաշխարհային տնտեսության մեջ: Այս թերությունը որոշ չափով կարող է նպաստել՝ կայունացնելու ֆինանսական շուկան»,-այսօր լրագրողներին ասաց Թաթուլ Մանասերյանը:

Տնտեսագետն առաջարկում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցներ ներգրավել համապետական ծրագրերում, ինչպես նաև արտոնյալ վարկեր տրամադրել տնտեսության լոկոմոտիվային ճյուղերի զարգացման համար:

Ի դեպ, կենտրոնի վերլուծությունները պարոն Մանասերյանն ուղարկում է իշխանություններին, որոնք միշտ ուշացումով են արձագանքում: Որպես օրինակ, տնտեսագետը հիշեցրեց 3 տարի առաջ նոր տեխնիկայի ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր վերացման մասին իրենց առաջարկը, որին կառավարությունն արձագանքել է միայն այս տարի: Այսօր նա ահազանգում է եկամուտների կորստի մասին:

«Եկամուտների կորուստ չունենալու համար, կառավարությունը պետք է վարի ներմուծման փոխարինման քաղաքականություն: Բոլոր հնարավոր միջոցները պետք է ուղղվեն այն ծրագրերին, որոնք կխթանեն տեղական արտադրությունը»,- նշեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրենը: