Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ոռոգման արդիականացում՝ առանց երաշխիքների

Ակնալիճցի Արմենն այս տարի երկու հեկտար լոլիկ էր մշակել։ Հողատարածքը կավային էր, և նա որոշել էր փորձել կաթիլային ոռոգման համակարգը՝ խուսափելու հաճախակի մակերեսային ոռոգման դժվարություններից և արդյունավետ դարձնելու ջրի օգտագործումը։ Սակայն բերքի իրացման խնդիրների պատճառով գյուղացու սպասելիքները չարդարացան։

 Ակնալճի բնակիչները նույնիսկ ճանապարհ փակեցին և բողոքի ակցիաներ իրականացրին լոլիկի մթերման հարցը կարգավորելու պահանջով։

Ակնալճում լոլիկի մշակությամբ զբաղվում էին տասնյակ գյուղացիական տնտեսություններ՝ ինչպես բաց դաշտերում, այնպես էլ՝ ջերմոցներում։ Անկախ մշակության եղանակից, այս տարի շատերը ստիպված էին հաշվարկել ոչ թե եկամուտը, այլ կրած վնասները։

 Գյուղացիները նշում են, որ բերքի իրացման անորոշությունը ստիպում է ձեռնպահ մնալ նոր ներդրումներից, այդ թվում՝ կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրումից։

Նրանց խոսքով, վերջին 10-15 տարիներին ՀՀ իշխանությունները սուբսիդավորման ծրագրերով խրախուսում են կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, սակայն այդ հնարավորություններից հիմնականում օգտվում են խոշոր հողատերերը։ Մինչդեռ փոքր հողատարածքներ ունեցող գյուղացիները, որոնց հողաբաժինները հաճախ չեն գերազանցում կես հեկտարը, ծրագրերի շահառու դառնալու հնարավորություն չեն ունենում։ 

Ալտ TV

Մանրամասներն այստեղ․