A
A
Հայաստանի եւ Օմանի միջեւ համաձայնագիր կստորագրվի
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի եւ Օմանի Սուլթանության կառավարության միջեւ դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջից փոխադարձ ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը Գործադիր մարմինը հավանություն կտա։
Նախագիծն Կառավարության անդամներին վաղը կներկայացնի Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա էլ կազմակերպելու է համաձայնագրի ստորագրումը։
Համաձայնագրի կնքումը, ըստ հիմնավորման, կնպաստի Օմանի Սուլթանության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներով պաշտոնական և աշխատանքային փոխայցելությունների կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացում և համագործակցության նոր ուղղությունների ձեւավորում։