Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արխիվը նվիրեց Էրեբունի թանգարանին

Մշակույթ
b7ab1e26355d6f539cee21e847a5808c

Այսօր Էրեբունի Թանգարանը կազմակերպել էր Նյու Յորքում ապրող մեր հայրենակից Ռոբերտ Կարապետյանի լուսանկարների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի բացմանը լուսանկարիչը հայտարարեց, որ ցուցադրված 32 լուսանկարները նվիրաբերում է թանգարանին: Աշխատանքներից 19- լուսանկարիչը նկարել է 1968 թվականին, իսկ մնացածը շուրջ 40 տարի անց, 2008 թվականին, Էրեբունի -Երեւանի 2790 ամյակին:

Սեւ-սպիտակ այդ լուսանկարները պատկերում են Հին Երեւանի մշակութային օջախները, մասնավորապես՝ Էրեբունի արգելոց-թանգարանի բազմադարյա պատմությունը։ Իսկ գունավորներ լուսանկարներն արդեն պատկերում էին 2008 թվականի Երեւանը՝ գույներ հագած, լուսավորված, գեղեցկացած, «Էրեբունի- Երեւան» տոնակատարության օրերին:

«Այս նկարները բավականին մեծ տեղեկատվություն են տալիս: Մեզ համար շատ արժեքավոր են, քանի որ 1968 թվականին մեզ համար բացվեց կարեւոր մի օջախ՝ հնագիտական թանգարանը եւ արգելոցը:
Սրանք մեր թանգարանի պատմությունը լուսաբանող արժեքավոր վկաներ են։ Մենք այսօր լուսանկարները կընդգրկենք մեր գիտաօժանդակ ֆոնդում եւ դրանք, ըստ էության, կպահպանվեն եւ կօգտագործվեն»,- ասաց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: