A
A
Հայաստանը չի ուզում իր ազատությունը զիջի․ նախկինում մենք եղել ենք ծնկած․Սիմոնյանի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ հայտարարությանը։
«Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է։ ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարեցման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ»։
Նա նաև նշեց․
«Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, ԿԸՀ-ն չհայտարարած արդյունքները՝ Ռուսաստանն արդեն շնորհավորել է, այստեղ նշանակել է «նամեստնիկ», մեր ուժայինների մեծ մասը ճշտվել են այդ երկրի հետ, մեր քաղաքական ողջ ուղեծիրը համաձայնեցվել է և զուգահեռ տարվել է։
Մենք մինչ 2018թ․ անկախությո՞ւն ենք ունեցել՝ քաղաքական իմաստով»։