A
A
Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, կալանքի գերակայությունը վերացվելու է․ Վարդևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․
«1) Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է:
2) Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է;
3) Կալանքի գերակայությունը վերացվելու է, իրավունքի գերակայությունն անսակարկելի արժեք է լինելու;
4) Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից:
Ժամանակն է իշխանություն ընկալումից անցում կատարել ուժեղ առաջնորդության։ Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին… Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում։