Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մահվան վաճառականներ եք. հայ ժողովուրդը թույլ չի տալու գնաք թղթե շերեփով լացեք, որ ձեզ «թուլափայ» տան (տեսանյութ)

 ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը պնդում է, որ վերջին շաբաթների քննարկումների առանցքում նույն հարցն է՝ ինչ կարող է տեղի ունենալ իշխանության փոփոխության դեպքում։

Կոնջորյանը նշեց, որ երբ հայտարարվում է՝ «եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը հանկարծ զավթի իշխանություն, դրան հաջորդելու է աղետաբեր պատերազմ», ընդդիմությունը դա հերքում է։ Սակայն Կոնջորյանը դիմում է ընդդիմությանը, ասելով՝ «դրա անոնսը դուք արդեն տվել եք»։

Նա նկատի ունի 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները. «սեպտեմբերի 9-ին Ղարաբաղում ընդդիմությունը վերցնում է իշխանությունը, դրանից 10 օր անց՝ սեպտեմբերի 19-ին սկսվում են ռազմական գործողությունները, իսկ սեպտեմբերի 26-ին ստորագրվում է լուծարման հրամանագիրը»։

Կոնջորյանը պնդեց, որ նման զարգացումները, չնայած Քոչարյանի ու Սարգսյանի ցանկություններին, Հայաստանում չեն կրկնվի՝ շեշտելով առաջիկա քաղաքական գործընթացների կարևորությունը.

«Հայաստանում չի լինելու սեպտեմբերի 9, 19, 26, որովհետև լինելու է հունիսի 7-ը, ՀՀ ժողովուրդը գնալու ու իր ընտրությամբ տեր ա կանգնելու խաղաղությանը»։

Ելույթի ընթացքում Կոնջորյանը դիմեց ընդդիմությանը. «Մահվան վաճառականներ եք դուք, զոհերի թիվը 1000-ով շատացնում եք, որ իշխանությանը մեղադրեք, բայց հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ գաք իշխանության, հետո էլ գնաք թղթե շերեփով լացեք, որ ձեզ «թուլափայ» տան»։

Պատգամավորը հավելեց, որ, իր համոզմամբ, հնարավոր չէ հասարակության մեջ ձևավորել իրական աջակցություն միայն նյութական միջոցներով. «Դուք փողը կարաք դնեք մարդու գրպանը, բայց հավատը չեք դնի սրտի մեջ»։