ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 17-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «ՀՀ նոր սահմանադրություն. անհրաժեշտությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն» թեմայով։ Բանախոս՝ 🔹Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր-ի գրասենյակի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ: 📌«Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է և առաջիկայում կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և Ազգային ժողովի խմբակցությունում»,- հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում։ -Ի՞նչ առաջնահերթություններ հաշվի առնելով է ձևավորվել նախագծի հայեցակարգը, -«Կոնֆլիկտային» գնահատված Անկախության հռչակագիրը՝ Սահմանադրությունից դու՞րս, -«Հայրենիքը պետությունն է» մոտեցման քաղաքական և իրավական հետևանքները, -Սահմանադրական կարգի լեգիտիմության խնդիրը և նոր հանրաքվեի նշանակությունը, -Իշխանության ճյուղերի ապակենտրոնացման և հավասարակշռության ապահովման առաջարկվող մեխանիզմները, -Խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման և զարգացման հեռանկարները, -Հանրային մասնակցության դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում, -Սահմանադրական բարեփոխումների տարածաշրջանային և քաղաքական համատեքստը: Այս և թեմային առնչվող այլ հարցեր կհնչեն քննարկման ընթացքում: