A
A
Քաղաքի սրտում, մեր կողքին․ Մարտին Վարդազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՅուրաքանչյուր քաղաք ունի իր մարդիկ՝ նրանք, ովքեր դառնում են այդ քաղաքի ձայնը, հիշողությունն ու մթնոլորտը։ Մենք հաճախ չենք էլ նկատում նրանց, բայց հենց նրանց շնորհիվ քաղաքը դառնում է ավելի ջերմ ու հարազատ։
📽️ Մարտին Վարդազարյանի ծննդյան 88-ամյակի առիթով «Ա1+»-ը YouTube-ում առաջին անգամ ներկայացնում է ֆիլմ-դիմանկար՝ նվիրված Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանին։
Ֆիլմը նկարահանվել է անցյալ տարի ներկայացվել է կինոդիտմամբ, իսկ այժմ հասանելի է լայն լսարանին։
Մարտին Վարդազարյանը՝ մեզ համար պարզապես Բուլիկը, այն մարդն է, որի երաժշտությունը հնչում է Երևանում, մեր հիշողություններում ու մեր առօրյայում։