A
A
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ի նախագահության կողմից իրականացվող միջազգային գործընթացները
Աջակցիր «Ա1+»-ինԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը։ Քննարկվել են նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ներառյալ շինարարական և ենթակառուցվածքային աշխատանքները, արձանագրված և գույքագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Ներկայացրել եմ նաև COP17-ի նախագահության կողմից իրականացվող միջազգային գործընթացները, այդ թվում՝ ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարություն իրականացված վերջին այցի արդյունքները։ Քննարկել ենք գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և մշակված ժամանակացույցը։
Քննարկման առանցքային թեմաներից էր COP17-ի նախնական օրակարգը, որի շրջանակում ներկայացրել եմ հիմնական և հարակից միջոցառումները, դրանց թեմատիկ ուղղվածությունը և կազմակերպման ժամանակացույցը։
Անդրադարձել ենք նաև առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման հարցերին, ինչպես նաև տարբեր երկրների պատասխանատու կառույցների հետ համակարգման ընթացքին։ Նիստի արդյունքում հստակեցրել ենք առաջնահերթությունները, պատասխանատուների շրջանակը և հետագա քայլերը»,- նշել է նա։