A
A
Թերակղզու «Աշոտ երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Հրանտ և Էդվարդ» ՍՊ ընկերությանը պատկանող «Աշոտ Երկաթ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Թերակղզու տարածք):
Արձանագրվել է, որ այս օբյեկտի խոհանոցի պատերը և առաստաղը նորոգ վիճակում չեն, եղել են կեղտի կուտակումներ, պատրաստվող կերակուրի մեջ մասնիկների թափվելու վտանգ։ «Աշոտ Երկաթ»-ի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին: Խախտումների վերացման համար հաստատվել է ժամկետ: