Հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։
Ներկայացվել է 2026–2031 թվականների առանցքային անելիքները։ Ներկայացնում ենք որոշ կետեր՝
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մեկնարկ
Տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղերի ստեղծում. աղքատության կրճատում 5 տոկոսային կետով
3000 նոր տան կառուցում սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում:
1000 նոր սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր։
Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում։
Բացի դրանից, նախընտրական ծրագրում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։ Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի»։
Առանձին անդրադարձ կա նաեւ ՀՀ–ԵՄ հարաբերություններին. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ–ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ–ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ–ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր»։
Նշենք, որ վաղը տեղի կունենա ՔՊ–ի համագումարը։
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։